Նիկոլ Փաշինյանը կգա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները եւ քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։

Դրանցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը դեռ պետք է քննարկվեր նախորդ խորհրդարանի կողմից եւ այդպես էլ ավարտին չհասցվեց, կքննարկվեն նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը եւ մեծ թվով հարցեր՝ արդեն կառավարության կողմից ներկայացված։

Այս ընթացքում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն եկել, եւ օրակարգում մեծ թվով նախագծեր չեն լինի. եթե արտառոց դեպքեր չլինեն, նիստը կարճատեւ կլինի։ Սակայն թերեւս թեժ է լինելու չորեքշաբթի օրը, երբ խորհրդարան պետք է այցելեն կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով