ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցչական անձնակազմի հետ

 

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող՝ Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Ստեփանակերտ քաղաքի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպել  տնօրենների և ուսուցչական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների կրթության և ուսուցիչների աշխատանքային իրավունքները՝ ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են այդ ոլորտում Պաշտպանի լիազորությունները և կատարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի, մասնավորապես՝ շենքային պայմանների, դասապրոցեսներիի հերթափոխի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների սակավության հետ կապված և մի շարք այլ խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան փուլում տիրող իրավիճակին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման վերջում աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել ցանկություն հայտնած ուսուցիչների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով