Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ ՀՀ երկրորդ նախագահ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի hանրապետության Անկախության տոնի առթիվ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

« Սիրելի արցախցիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։

Ռոբերտ Քոչարյան

02.09.2021թ.

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով