Միակ թիրախը Սերժ Սարգսյանն էր, որտև ով ապազգային առաջարկներ էր անում տեղում սաղին պասլատ էր անում նախագահը.Գարիկ Ուրումյան

Այս կապիկությանը պետք է վերջ դրվի։
Ոչ բոլորն են տեղյակ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական հրաժարական չի տվել, այլ պարզապես հրաժարականի ուղերձով է հանդես եկել, քանի որ ճնշումը հասել էր արդեն պիկին, կամ ուժով պետք է պահեր իշխանությունը որտեղ կտուժեր իր իսկ ժողովուրդը կամ հեռանար անցնցում։Այս մասին  գրառում է  արել   Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը:
Նախագահը վեհ անձի տեր մարդ է, իր ժողովուրդը թանկ է իշխանությունից, այդ իսկ պատճառով կատարեց ժողովրդի պահանջը ու հրաժարականի ուղերձով հանդես եկավ։
Ներքին ու արտաքին ուժերը շատ լավ իմանալով, որ եթե ևս մի քանի տարի պաշտոնավարի նախագահ Սերժ Սարգսյանը ապա նրանք չեն ստանա ինչ տարիներ շարունակ պլանավորել են նրանք։ Ստեղծեցին այնպիսի իրավիճակ ժողովրդին ոտքի հանեցին, որ իրենց միջոցով հասնեն երկրի կործանմանը, շեշտեմ նախագահը դա տարիներ շարունակ ատամներով պահում էր։
Միակ թիրախը Սերժ Սարգսյանն էր, որտև ով ապազգային առաջարկներ էր անում տեղում սաղին պասլատ էր անում նախագահը։
Ուրիշ ոչ ոք չի կարող գալ, բացի Սերժ Սարգսյանից, չմոռանանք հենց իրենից խլեցին ու կործանեցին այն երկիրը, որը նա տարիներով կառուցել և պահպանել էր։
Նույն կերպ անցնցում պետք է ետ վերադարձվի իշխանությունը նախագահ Սարգսյանին այլ տարբերակ պարզապես չկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով