Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար

 

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտայիայի  կԱԳՆ-ն:

«Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ: Գոհունակություն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցցչի՝ նույնպես հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Կարևորում ենք նրա և իր թիմի կատարած աշխատանքը:

Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր ամբողջական և անվերապահ աջակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, ջանքերին: Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ՄԽ համանախագաների հետ՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու և հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասվում է ՄԹ ԱԳՆ հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով