Մարգարեական գովազդ. ադրբեջանցիները ստուգում և գումար են գանձում Հայաստանով անցնող մեքենաներից.Գագիկ  Համբարյան

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարվաշի օրերին հայտնվեց մի գովազդ, որն, ինչպես պարզվեց մարգարեական էր…Տեսանյութին կից  գրառում  է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

Ըստ այդ գովազդի ադրբեջանցիները մեկ տարի հետո՝2022 թ-ին վերահսկելու էին Սյունիքի ճանապարհները և կանգնեցնելու էին հայ վարորդներին…

 

«Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ… Գովազդի ցուցադրելուց ընդամենը 3 ամիս անց ազերիները ոչ միայն երկու օրով փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, այլև ոստիկանության կետ են տեղադրել այդ ճանապարհի Որոտանի հատվածում, որը Նիկոլ Անհողը նվիրեց Իլհամ Ալիևին…
Եթե որևէ մեկը երազում էր, որ այդ կետն հենց այնպես է տեղադրվել այդտեղ, ապա չարաչար սխալվում էր… Երեկ արդեն լուրեր տարածվեցին, որ ազերիները իրանականա բեռնատարների վարորդներից պահանջում են 50 հազար դրամ, որ թույլ տան անցնել այդ հատվածով… Չզարմանաք, եթե օրեր անց բացի իրականկանից նաև հայկական և ռուսական համարանիշներով մեքենաներից ևս գումար պահանջեն Որոտանով անցնելու համար՝ ևս մեկ անգան նվաստացնելով հայերին և ցույց տալով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող ապահովել սեփական և Հայաստանում հյուրնկալած այլ երկրների քաղաքացիներին…
Այո՛, այս ամենի համար մենք պարտական ենք Հայաստանի ընդհանուր ընտրողների 25 տոկոսին, որոնց շնորհիվ կապիտուլյանտ ՆիԳոլը վերարտադրվեց իշխանությունում…
Դե ՛ նիկոլականներ, ժեխ ու փթիր՝ ծափ տվեք և ուրախացեք…»,-գրել   է  Համբարյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով