Մաhվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. բեռնատարի միջից կռունկավարը ավտոմեքենան դուրս բերելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Կարապետյանը իր վարած վերամբարձ կռունկով Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կռունկավարը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, ով, սակայն, մահացել է։

 

 

Փաստի առթիվ Կ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կռունկավարը նշված հատվածում կայանված բեռնատարի միջից փորձել է դուրս բերել բարձված ավտոմեքենա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով