Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին

 

«2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի Մայիսյան գյուղի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց Յե 350» և «Վազ 21013» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով