Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը.ԿԳՄՍ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

ծ1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթին արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակի: 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին:

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2007 թ. «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի՛ վախեցիր» (2007 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Սպանված աղավնի» (2009 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011 թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011 թ.), «Գարեգին Նժդեհ» (2013 թ.), «Մեր սրտի տնակը» (2014 թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ: 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000 թ.), «Նորից» (2003 թ.), «Մի խոսքով» (2007 թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014 թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2006 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով