Կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը

 

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը: Այս մասին հաղորդում է ԲԴԽ-ն:

«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- ասված է ԲԴԽ հաղորդագրության մեջ:

Ստորև՝ դատավորի ինքնակենսագրությունը.

Արիստակես Վարդանի Սիսակյան

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

Կրթություն

1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։

1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2001 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով