Կութ գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 հրշեջ-փրկարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։31-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով