Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով բախվել է բետոնե պարսպին, տապալել էլեկտրասյունն ու գազատար խողովակը և հայտնվել բնակչի այգում

 

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մանասյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գետարգել գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. բախվել բետոնե պարսպին, այնուհետև գազատար խողովակին ու երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել բնակչի տան հողամասւմ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ, չկան:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով