Կոտայքի մարզի 63-ամյա բնակիչը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «Ճանշին»-ի 51-ամյա աշխատակցին, ապա բախվել Toyota-ին

 

Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով