Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի պայքարին, օրենքներ ընդունելով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի. Գևորգ Պետրոսյան

 

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցներից նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ոչ բռնության և ոչ էլ որևէ մեկին ծեծելու կոչեր չենք անում, մենք ասում ենք`Անկախության տոնը չի կարելի նշել կախյալ վիճակում։ Ոստիկանները կանանց բերման ենթարկելու փոխարեն թող գնան Գորիս-Կապան ճանապարհին պայքարեն։ Մենք ունենք ոստիկանություն, որ ծառայում է մեկ անձի»։

Պետրոսյանի խոսքով՝ գունագեղ միջոցառման նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհին ցույց տա, թե ինքը դեռ սիրված է ժողովրդի կողմից.

«Այստեղ կանգնած ոստիկանների իրական տեղը սահմանն է, սա՞ է իրավական պետությունը, սա բռնապետություն է։ ՀՀ Սահմանադրության մեջ հիմա պետք է գրել` ՀՀ-ն դասական բռնապետություն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետրոսյանը կոչ արեց առաջնային մանդատ ունեցող ընդդիմադիր պատգամավորներին գալ փողոց։

«Իրենք մեկ արդարացումով վերցրեցին մանդատը, որ ոչ թե հետ քաշվեն ժողովրդի պայքարից, այլ, որ այդ պայքարը լրացնեն ԱԺ-ում։ Կոչ եմ անում հենց հիմա ընդդիմադիր պատգամավորներին գալ Շառլ Ազնավուրի հրապարակ և տեր կանգնել ժողովրդի պայքարին։ Օրենքներ ընդունելով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ և մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաև նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով