ՔՊ-ի թեկնածուն մարզպետի քրոջ որդին է. «Հրապարակ»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս հրապարակեց Սյունիքի իրենց թեկնածուների ցանկը։ Որոշ տեղեկություններով՝ թիմում հեշտ չի կայացել թեկնածուների ընտրությունը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ մղել Գորիսում, բայց հաղթել է Սյունիքից ընտրված պատգամավոր, նախկին ՃՈ պետ Արմեն Խաչատրյանի թեկնածուն։

Մեր տեղեկություններով, նա Մեղրիի մաքսայինի նախկին պետ Վլադիմիր Աբունցն է, ում հեղափոխությունից հետո ազատեցին աշխատանքից՝ համակարգը մաքրելու գործողությունների շրջանակում։ Եվ որպեսզի ընտրություններից առաջ թիմակիցների միջեւ հարաբերությունները չլարվեն, մարզպետն ու պատգամավորներն ընտրություններին չաշխատեն իրար դեմ, ինչպես եղավ Աբովյանում՝ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի դեպքում, Նիկոլ Փաշինյանի ցուցումով ՔՊ մարզային կառույցը Տեղ համայնքը հանձնել է մարզպետի վերահսկողությանը, նա էլ այստեղ քրոջ որդուն է առաջադրել՝ Դավիթ Ղուլունցին»։

Ամբողջական հոդվածը՝«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով