Քայլիստները Հայաստանը վերածելու են Նիկոլաբադի. Գագիկ Համբարյան

Քայլիստները Հայաստանը վերածելու են Նիկոլաբադի:Նիկոլ Անհողի քավորի եղբայրը, երեսփոխան Վահեն հայտարարել է, որ Հայաստանի 441 համայնք կօպտիմալացվեն, որի արդյունքում կձևավորվի 37 խոշորացված համայնք…Այս  մասին  ֆեյսբուքյան  գրառում է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

Բոլորի համար էլ պարզ է, որ այս հիմար որոշմամբ Նիկոլը փորձում է ձերբազատվել իր համար անցանկալի համայնքապետերից, որոնց ղեկավարած համայնքները կմիավորվեն ինչ-որ մի այլ համայնքի հետ և կառաջանա նոր ՏԻՄ-ի ընտրությունների խնդիր, ինչպես նաև լուծել կադրային քաղցը, քանի որ կապիտուլյանտի թիմում բանիմաց կադրերի մեծ դեֆիցիտ կա և ամեն մի համայնքում ղեկավարի փնտրտուք կատարելու փոխարեն մի քանի համայնք միավորելով այնտեղ ղեկավար կկարգվի ինչ-որ մի «մոյշիկ»   կամ «առաքիչ» քայլիստ դիլետատի…
Վահե՛, այս կլոունադային վերջ տալու համար ավելի լավ չէր լինի՞ հայաստանյան բոլոր համայնքները միավորեիք մեկի մեջ, անվանեինք Նիկոլաբադ և ձեր պատուհասներից ինչ-որ մեկին կարգեիք դրա ղեկավար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով