Քանի դեռ մենք «վերևում» էինք, իսկ նրանք՝ «ներքևում», մեր ասելիքը լսելի ու «դաստիարակիչ» էր թշնամու համար. Սենոր Հասրաթյան

 

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր ժամը 11.10-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, թշնամու կողմից իրականացված սադրանքի արդյունքում ունեցանք հերթական զոհը…

Ի պատասխան կատարվածի ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որն, ինչպես միշտ, ավարտվում է հետևյալ հերթապահ բառակապակցությամբ. «…Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա…»։

Այն, որ այսօրինակ նախազգուշացումների պրակտիկան մեր պաշտպանական գերատեսչության կողմից կիրառման մեջ է դրվել շատ վաղուց, կարող են հաստատել ոլորտով հետաքրքրված շատ-շատերը: Փաստ է նաև, որ նախկինում արված այդ նախազգուշացումներին իսկույնևեթ հետևում էին անհամարժեք ու ցավոտ պատատասխան գործողություններ, որոնց արդյունքում թշնամին հարկադրված էր լինում առժամանակ «խելոքանալ…»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավաղ, այսօր քանի որ իրավիճակն այլ է, նման հայտարարությունները դարձել են ոչ միայն բովանդակազուրկ, այլև՝ ժամանակավրեպ…

Ժամանակավրեպ հատկապես այն տեսանկյունից, որ նախկինում, քանի դեռ մենք «վերևում»  էինք, իսկ նրանք՝ «ներքևում», մեր ասելիքը լսելի ու «դաստիարակիչ»  էր թշնամու համար…

Այսօր, ցավոք, տեղերը փոխվել են ՝նրանք «վերևում» են, իսկ մենք՝ «ներքևում»,  ինչի պատճառով ոչ միայն լսելի չենք, այլև արդեն անլուրջ է դառնում մեր կողմից արվող ցանկացած նախազգուշացում…

Հասկանանք, որ բոլոր ժամանակների (առավել ևս 21-րդ դարի) պատերազմներում, տեղեկատվությունը եղել է, կա ու լինելու է ոչ պակաս հզոր զենք, քան ժամանակակից սպառազինության այն միջոցները, որոնք իզորու են վճռելու հակամարտության ելքը: Սրանից բխում է, որ ռազմատեղեկատվական համակարգը ևս պետք է ժամանակ առ ժամանակ բարեփոխել…»

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով