Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում եւ գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա: Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով»:

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով