Իշխանությունները նպատակ ունեն Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցությունից. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ կուղարկի համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Իսկ այդ կարգով «Քաղպայմանագրի» հաղթելու շանսերը մեծանում են, համայնքներում հեղինակություն վայելող համայնքապետերի հնարավորություները՝ փոքրանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոշորացման ծրագիր կա նաեւ Արարատի մարզում։

Մեր տեղեկություններով, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է պատրաստվում է Վեդիում քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ Վեդին մոտ 2 տասնյակ համայնք է միավորելու։ Մյուս խոշորացված համայնքն Արարատն է՝ հարակից գյուղերով, որտեղ էլ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն է ուզում առաջադրվել։ Ի դեպ, լուրեր կան նաեւ, որ շատ ավելի մեծ խոշորացում կարող է լինել, եւ Թեւոնյանը կառաջադրվի այստեղ։ Այդ դեպքում, մեզ հասած տեղեկություններով, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը եւս խոստացել է առաջադրվել։ Նման խոշորացումն իրականում մի նպատակ ունի՝ Արարատի համայնքներն «Ավշարի» ազդեցությունից հանելը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով