Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։
Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։
Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի։
Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու։ Տապալումները չափից դուրս շատ են, հանրային կյանքը՝ խիստ անմխիթար։
Իսկ ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով