Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն. Ղազինյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստան» խմբակցության պատգամավոր   Արթուր  Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի չկայանալուն․

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՀԵՐԹԱԿԱՆ նիստը երկուշաբթի չի կայացել՝ ՕՐԱԿԱՐԳ չլինելու պատճառով:

Փաստորեն անվտանգային և պաշտպանական կոլափսի մեջ գտնվող պետության խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի, իսկ մեր բոլոր փորձերը հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել բովանդակային հարթություն հանդիպում են ՔՊ-ականների սուր դիմադրության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից հասկանում եմ նրանց, քանի որ օրակարգի ցանկացած բովանդակային կետի քննարկում անխուսափելիորեն կբացահայտի պետության և պետականության դեմ գործած նրանց հանցանքները:

Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն:

Չնայած երեկ նրանց հաջողվեց ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղակալ»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով