Ինձ համար Արցախի անկախության խորհրդանիշը Սերժ Սարգսյանն է.Միքայել Գրիգորյան

 

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

 

1991 թվականի սեպտեմբերի 2֊ին Արցախը հռչակվեց անկախ հանրապետություն։
Շնորհավորում եմ Արցախի անկախության կապակցությամբ և ուզում ասել,որ ինձ համար Արցախի անկախության խորհրդանիշը ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։
Ազատությունը չունի այլընտրանք, հենց այս կարգախոսով էր առաջնորդվում Արցախի հերոս, ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ այն ժամանակ,երբ 1988 թվականին ձեռնամուխ եղավ արցախահայության ազատագրական պայքարին։ Դա հայ բնակչության մարդկային և ազգային արժանապատվության պայքար էր,որը սանձազերծվել էր Խորհրդային Ադրբեջանի կողմից։ Այդ ժամանակ չկար ավելի խելամիտ որոշում,քան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի անկախացումը։
Անկախության համար մղվող մարտերը շարունակվում էին, թշնամու նպատակը ամբողջությամբ տիրանալն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին, սակայն դա անթույլատրելի էր։ Արդյունքում ստեղծվեցին տարբեր հասարակական֊քաղաքական կոմիտեներ, շտաբեր,սակայն Արցախի անկախությունը այդ բարդ իրավիճակում, թվում էր թե անհնարին է,իսկ Սերժ Սարգսյանի համար չկար ավելի սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը։ 1988 թվականից Սերժ Սարգսյանը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն,որի շնորհիվ ազատագրվում են մի շարք գյուղեր։ 1991 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում ստեղծվում է Համակարգող գաղտնի խորհուրդը, այլ կերպ ասած Լեռնային Ղարաբաղի ընդհատակյա կառավարությունը,որին անդամակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ Խորհուրդը համակարգում և լուծում էր մարզին վերաբերող խնդիրներ, նրա որոշումներն ունեին օրենքի ուժ։ Չնայած այդ բարդ ու ծանր մարտերի, այնուամենայնիվ 1991 թվականի սեպտեմբերի 2֊ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում հռչակվում է Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն, չնայած անկախության հռչակմանը մարտերը թշնամու հետ շարունակվում էին։ Արդյունքում հայկական կողմը կրեց արժանապատիվ հաղթանակ։
Սերժ Սարգսյանը լինելով Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Արցախի հերոս միշտ պատրաստ է եղել թշնամուն իր արժանի տեղը ցույց տալու` բազմիցս ասելով,որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով