Ինչո՞ւ է Հայկ Մարությանը զենքով շրջում . «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նկատել են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զենք է կրում։ Դա հատկապես նկատել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ: Ինչից կամ ումից է վախեցած երբեմնի սիրված դերասան, այսօր իշխանություններից «տարանջատված» Մարությանը, մեզ պարզել չհաջողվեց․ նրա խոսնակը, սովորության համաձայն, գրավոր հարցում պահանջեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաեւ նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի։ Չնայած օրենքով քաղաքապետը ՊՊԾ պահպանության տակ գտնվող պաշտոնյա չի համարվում եւ չունի թիկնազոր, բայց կարող է դիմել եւ ստանալ պետության կողմից տրամադրվող թիկնապահ, եթե դրա անհրաժեշտությունը կա, եւ կոնկրետ վտանգ է առկա։ Հավանաբար, այդ հարցում էլ չի վստահում իշխանությանը»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով