Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է  ․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական ակտիվ աշխատանքներ են ընթանում կառավարության աշխատակազմում և հատկապես ԱԳՆ-ում՝ կապված, պայմանականորեն ասված, խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների հետ։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, նախարարության փորձագետներն ու միջազգային իրավունքի մի խումբ մասնագետներ, կառավարության աշխատակազմի հետ միասին, վերջին օրերին խորքային ուսումնասիրություններ են իրականացնում և փորձում նմանօրինակ փաստաթղթի նախադեպեր գտնել, ինչպես նաև պատրաստվել ստորագրումից առաջ հնարավոր բանակցային գործըթացին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորաբար, հանձնարարված է ամբողջական փաթեթ կազմել, թե բանակցությունների ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ ու պահանջներ են ներկայացվելու հայկական կողմից, ինչպես նաև, թե ինչ փոխզիջումներ ու զիջումներ են իրականացվելու կողմերի միջև։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հակառակ կողմը նույնպես ինչ-ինչ աշխատանքներ է իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գործընթացն իրականացվում է Կրեմլի իմացությամբ ու ներգրավմամբ, իսկ փաստաթղթի շուրջ առաջին քննարկումները, նախնական պայմանավորվածությամբ, հնարավոր է սկսվեն արդեն հոկտեմբերին»։

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով