Հուրհավիտյան ատելու եմ թուրքին ու հայացած թուրքին… հուրհավիտյան վրեժ եմ լուծելու բոլորից, ովքեր դարձան քո կորստի պատճառը… Տոնոյան

 

«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր լրացավ անիծված այս օրվա 11-րդ ամիսը…. այս օրը՝ 5-ը, դու սևով գրեցիր իմ մտածողության մեջ: Արդեն միլիոն անգամ երևի պատկերացրել եմ այդ օրը, ժամը, վայրկյանը…. ի՞նչ մտածեցիր այդ պահին, երբ անգամ ծնկի չեկար անիծյալ թշնամու առաջ, ինչու գեթ մեկ վայրկյան չմտածեցիր փրկվելու մասին՝ կանգնած վարել մարտը մինչև վերջ….դա, հո, միայն խելագարը կարող է անել….սրբազան իմ խելագար….ե՞րբ հաշտվեցիր այլևս մորդ ու պաշտելի զավակներիդ չտեսնելու հետ, ի՞նչ շշնջացիր վերջին րոպեին…

Իմ սրբազան խելագար… իմ գարահիսարի արծիվ…

Հուրհավիտյան ատելու եմ թուրքին ու հայացած թուրքին… հուրհավիտյան վրեժ եմ լուծելու բոլորից, ովքեր դարձան քո կորստի պատճառը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշո՞ւմ ես, մի անգամ հարցրի՝ ինչի՞ն ես ամենաշատը հավատում, ասացիր՝ քեզ……»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով