Հրդեհ Երևանի Իսահակյան թաղամասում

 

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել են բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը և հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը՝ մասամբ և ջերմահարվել է ննջասենյակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով