Հրդեհ Մալիշկա գյուղում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 01:55-ին: Այրվել են տան տանիքային ծածկի մոտ 10 քմ հատվածը՝ մասամբ, տանը կից անասնագոմի տանիքային ծածկը (մոտ 80 քմ), ներսում պահեստավորած անասնակեր (մոտ 200 հակ), ջերմահարվել են մոտ 1200 հակ անասնակեր և տան 2 պատուհան (մոտ 3 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով