Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայրի վանք տանող ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1986 թ․) ավտոմեքենայում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։30-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով