Հրդեհ Աբովյան քաղաքում

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:37-ին: Այրվել են ինքնաշեն տնակ (մոտ 40 քմ)՝ կենցաղային իրերով և գազի 3 բալոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով