ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը

 

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը: Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով