ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևին

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան ԲեկետաևինՔննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները:Այս մասին տեղեկացնում են  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի  է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի  հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը  և համագործակցության կատարելագործմանը: ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» որոշումը։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցակիցները կարևորել են երկու կառույցների ստորաբաժանումների կողմից ամենօրյա սկզբունքով տարվող աշխատանքները և ընդգծել, որ բարձր մակարդակի հանդիպումները կարող են նոր ազդակներ հաղորդել վերջիններիս արդյունավետության բարձրացմանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով