Հայտնի են Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների անունները. Sputnik Արմենիա

 

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով