Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00-ին ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ.՝ 011-880-119,011-880-144, 011-880-146, 011-880-147/, Էլ.հասցե   [email protected]:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

–   դիմում (ձև 1),

–   կադրերի հաշվառման անձնական թերթ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),

–   ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,

–   4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,

–   անձնագրի, (անձնագրի բացակայության դեպքում տեղեկանք հաշվառման վայրից, իսկ բնակության և հաշվառման հասցեների տարբեր լինելու դեպքում նաև տեղեկանք փաստացի բնակության հասցեի վերաբերյալ), նույնականացման քարտի, սոց.քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից՝ զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, կամ պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման և պաշտոնից ազատման հրամանների պատճեններ կամ քաղվածքներ,
–  ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4), հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
– բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.

Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն բացառելով անմիջական շփումը:

Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

 

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

  •   անուն, հայրանուն, ազգանուն,
  •   ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  •   կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
  •   ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
  •   աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
  •   ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով ծննդյան օր, ամիս, տարեթվերը և վերոնշյալ անձանց զբաղվածությունը,
  •   բնակության և հաշվառման հասցեն,
  •   ստորագրութուն և ամսաթիվ:

    Քննության հարցաշար
    Մասնակցության դիմումի ձև
    Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
    Ինքնակենսագրության ձև
    Բժշկական տեղեկանքի ձևաթուղթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով