Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ մեր տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրեւ թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա:

Մենք երեկ՝ ողջ օրը, փորձել ենք զրուցել նախարար Հայկ Խանումյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր զանգերին չպատասխանեց:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով