Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան.ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա վերահսկել խաղողի աճեցման, մթերման ու վերամշակման գործընթացները:

Ռեեստրը թույլ կտա նաև գնահատել խաղողի այգիների ընդհանուր վիճակը, մասնավորապես, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը, ինչպես նաեւ առավել թիրախավորված և նպատակային իրագործել Կառավարության կողմից իրականացվող ոլորտի աջակցության ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով