Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 669 նոր դեպք. Մահացել է 12 քաղաքացի

 

Հայաստանում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 669 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247666 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1600933 վերջին մեկ օրում` 6783 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10111 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 71-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 231406 անձ` վերջին մեկ օրում 586 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4979 է:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով