Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 645 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

 

Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 645 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246410 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1588480 վերջին մեկ օրում` 6659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9998 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 296-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 230291 անձ` վերջին մեկ օրում 334 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4954 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով