Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

 

Հայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259007 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1693823 վերջին մեկ օրում` 5183 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12235 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 240305 անձ` վերջին մեկ օրում 565 անձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5264 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով