Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 296, մահվան՝ 17 նոր դեպք

 

Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 146-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5018 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1175 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6193-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 577 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233 105, փաստացի բուժվողներինը՝ 9848։ Մեկ օրում արվել է 4178 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 616 849 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով