«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են կալանքի տակ գտնվող պատգամավորներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիպսիմե Ստամբուլյանն այսօր այցելել են Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ընդգծում է, որ իրենց ընկերներին տեսակցությունները կրում են պարբերական բնույթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կիսվել ենք խմբերի, և ամեն անգամ մեկ խումբ գալիս է իր գործընկերներին տեսակցության»,- ասել է Հակոբյանը:

Պրոֆեսոր Չարչյանի տեսքը մտահոգել է Վահե Հակոբյանին.

«Պարոն Չարչյանի կարգավիճակը այլ է: Դուք գիտեք, որ ինքն ունի խեստ առողջական խնդիրներ՝ նա տարել է սուր ինֆարկտ: Եւ այս պարագայում ինձ համար անհասկանալի է քննչական մարմինների համառությունը և պնդումը, որ պահեն կալանքի տակ: Ի տարբերություն մեր մնացած տղաների, պարոն Չարչյանի տեսքը վիզուալ կտրուկ տարբերվում է: Ուզում եմ հրավիրել բոլոր՝ Մարդու իրավունքների կառույցների ուշադրությունը, միջազգային հանրության ուշադրությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցանկացած «բեսպրեդել» ունի սահմաններ: Այս «բեսպրեդելը» սահմաններ չունի»,- ասել է Վահե Հակոբյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով