Հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 389 առողջացած, մահվան 22 դեպք

 

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով