Հանրապետության մի շարք տարածքներում 1 օր ջուր չի լինելու

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից 13 փողոցների, Հաղթանակ թաղամասի,

 Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,

 Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով