Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է.Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։
Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։

1. Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։

2. Գործող իշխանությունը չունի բարոյական իրավունք` սեպտեմբերի 21-ի տոնակատարություն կազմակերպելու և «տոնական» ելույթ ունենալու՝ բացառությամբ, եթե այդ ելույթը ներողության և հրաժարականի մասին չէ։ Իշխանությունը, որի օրոք եղել է պետականության կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինվորներ են, պետության ներսում առևանգվում են քաղաքացիներ, իսկ պետության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորները, իրավունք չունի խոսելու անկախության գաղափարից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Համերգի մասնակից երաժիշտները պարտավոր են հասկանալ, որ ակամայից ցավ են պատճառում հասարակության մի մեծ հատվածի, և պիտի որ առանց երկար մտածելու հրաժարվեին մասնակցությունից։ Արժանապատիվ հասարակության մեջ նրանք, ովքեր այնուամենայնիվ կմասնակցեին այդ համերգին, այնուհետև կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի և ինչ ճանաչվածության։

4. Հրապարակ քշվող հանդիսատեսը պարտավոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայությամբ ցավ է պատճառում ուրիշներին, և մի օր ինքը պարտավոր է «ոչ» ասել իր ֆեոդալին։

5. Լուռ նստած մտավորականությունը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրավունքը, պարտավոր է հասկանալ, որ իր մշտական լռությամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակության այսօրվա որակի մեջ։

Ի՞նչ կտա այս համերգը. կտա ապացույցներ, որ.

– երկրում իշխում է զոռբայությունը,
– իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը,
– իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված,
– երկրում ներքին լարվածությունը շարունակելու է աճել։

Այս պայմաններում մնում է համերգի պատվավոր հյուր կամ հովանավոր հռչակել Ռեջեփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։ Նա նույնքան իրավունքներ ունի՝ խոսելու Հայաստանի անկախությունից, որքան՝ ՀՀ գործող իշխանությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով