Համազգային միասնականության միջոցառում, որին մեր հասարակությունը կարոտ է. «Հրապարակ»

«Երեկ՝ Արցախի Հանրապետության 30-ամյակի օրը, Ստեփանակերտում բացվեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակը: Արարողությանը մասնակցում էին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, մեծ թվով արցախցիներ: Իրական համազգային միասնականության միջոցառում էր դա, որին մեր հասարակությունը կարոտ է։

Մենք, օգտվելով առիթից, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին խնդրեցինք խոսք ասել Արցախի Հանրապետության կամ, որ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ Արցախի 25 տոկոսի անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Բակո Սահակյանը, ում Արցախում մեղադրում են Արայիկ Հարությունյանին իշխանության բերելու համար, տրամադրված չէր խոսել եւ իր վերաբերմունքը դրսեւորեց արձագանքով. «Ինչո՞ւ եք տոկոսներով խոսում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով