Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շարունակում է կադրային ջարդը, հերթը հասավ Գեւորգ Թամրազյանին.Ոսկան Սարգսյան

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, նախկինում բենզալցակայանի աշխատող, Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը շարունակում է կադրային ջարդ իրականացրել։ 2021թ․ սեպտեմբերի 7-ին Դ․ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանին սեպտեմբերի 13-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Գ․ Թամրազյանը նախկինում պաշտոնավարել է որպես Հաղարծին բնակավայրի հարեւան ՝ Թեղուտ համայնքի ղեկավար, նա բնակչության շրջանում հարգանք է վայելում։

Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող    Ոսկան   Սարգսյանը:

2021թ․ օգոստոսի 20-ին Դ․ Սարգսյանը որոշում է կայացրել օգոտսոսի 25-ից համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել Արտակ Բոջուկլյանին, որին ինքն էր խորհրդական նշանակել։
Դ․ Սարգսյանի որոշումներով 2021թ․ մարտի 12-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Պապիկ Թամամյանի պաշտոնավարումը,նույն օրը համայնքի ղեկավարի խորհրդական է նշանակվել Աշոտ Թամրազյանը, մարտի 12-ից դադարեցվել է համայնքի ղեկավարի օգնական Կարեն Սաղաթելյանի պաշտոնավարումը, համայնքի ղեկավարի օգնական է նշանակվել Յուրի Ալիխանյանը, մարտի 26-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արա Մարտիրոսյանի պաշտոնավարումը, նույն օրը Արման Բազինյանը նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ, ապրիլի 22-ին պաշտոնից ազատվել է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Եղիշե Ավագյանը, ապրիլի 27-ին համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատվել է Լեւոն Ավագյանը, համայնքի խորհրդական է նշանակվել Արտակ Բոջիկյանը, մայիսի 21-ից «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրեն Գրետա Աթաբեկյանն ազատվելէ զբաղեցրած պաշտոնից։ Դ․ Սարգսյանի հուլիսի 1-ի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանը,Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով