Համաճարակի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը

 

COVID-19 համաճարակի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը: Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաքելության տեսանկյունից առաջնային վիզաների կատեգորիաներում՝ ներառյալ սահամանափակ թվով այցեր կապված խնդրագրերի հիման վրա աշխատանքային վիզաների, ուսանողական վիզաների և այցելուների փոխանակման վիզաների հետ, մենք ներկայումս ապահովում ենք այնքան այցեր, որքան անվտանգության նկատառումները, տեղական պայմանները և ռեսուրսները թույլ են տալիս: Մենք հորդորում ենք բոլոր դիմողներին ուշադրություն դարձնել առկա սահմանափակումներին և հնարավորինս շուտ դիմել վիզաների համար: Այցերը կնշանակվեն համաձայն դիմողների գրանցման հերթականության։

Ոչ-ներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրի) վերաբերյալ թարմացումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ շատ մարդիկ վճարել են վիզայի համար նախատեսված վճարը և դեռևս սպասում են հարցազրույցի օրվա նշանակման: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ և անվտանգ վերսկսել վիզաների հետ կապված բոլոր ծառայությունների մատուցումը։ Վստահ եղեք, որ բոլոր նրանք, ովքեր հյուպատոսական ծառայությունների կասեցման հետևանքով չեն կարողացել նշանակել հարցազրույցի օր և/կամ ներկայանալ հարցազրույցի, կկարողանան օգտագործել իրենց վճարումը (հայտնի է որպես MRV վճար) մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 30-ը։ Խնդրում ենք հետևել այս կայքի թարմացումներին՝ վիզաներին առնչվող բոլոր ծառայությունների վերսկսման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհետաձգելի հարցերով պայմանավորված ԱՄՆ կատարվելիք այցերի դեպքում հարցազրույցի նշանակման արտահերթ պայմանավորվածություն ձեռք բերելու համար տես՝ այստեղ :

COVID-19 համավարակով պայմանավորված Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու սահմանափակումներին առնչվող կարևոր տեղեկությունների համար տես՝ այստեղ:

Ոչ-ներգաղթային վիզայի դիմումների համարներ

ոչ-ներգաղթային վիզայի դիմումի համարների նոր գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տես՝ այստեղ:

Վիզայի փաստաթղթերի համար սուրհանդակային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով