Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. քրեական գործը դատարանում է

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն և վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող դեպի դաշտեր տանող հատված: Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած զրույցի ընթացքում համագյուղացիները միմյանց չեն հասկացել և հասնելով հիշյալ վայր, վերջիններիս միջև  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ 25-ամյա երիտասարդն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով