Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Մասնավորապես, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով