«Գետինը մտնեք ձեր՝ կա՛ ապագա-ով…».Ռուբեն Հակոբյան

Այո՛, կա՛ ապագա…
Ինչ-ինչ, բայց ողջունում եմ Կարեն Անդրեասյանի կեցվածքը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը բռնազավթած, մեր նորագույն պատմության բացառիկ նենգ ու ընտրակեղծարար այս կերպարի նկատմամբ։Այս մասին  գրառում է արել Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը:
«Եղել եւ շարունակում եմ համոզված մնալ այն կարծիքին, որ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել այն պահից, երբ 95-96թթ. այս պրոֆեսիոնալ նենգադավ կեղծարարին գործիք դարձնելով, օրվա իշխանությունը աննախադեպ կեղծեց Հանրաքվեյի, ԱԺ եւ, առանձնապես, 96-ի նախագահական ընտրությունների արդյունքները։
Եւ, ստույգ իմանալով այս կերպարի ով եւ ինչպիսին լինելը (հրապարակավ տվել է այս ժամկետանց քծնողի իրական գնահատականը), վիժվածքը նրա գթությանն է հանձնել դատաիրավական ոլորտը։
Գետինը մտնեք ձեր՝ կա՛ ապագա-ով…»,-գրել  է Հակոբյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով