Գեներալ Սարոյանի առողջական վիճակը վատթարացել .«Հրապարակ»

 

«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, եւ Իզմիրլյան ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ»  օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով